Սևիլիա- Լևանտե՝ 3:1. Ջուզեպե Ռոսին Իսպանիա վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել
ՍպորտԻսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Սեւիլիան» սեփական հարկի տակ հաղթել է «Լեւանտեին»:
Հյուրերի կազմում միակ գոլի հեղինակը դարձել է իտալացի հարձակվող Ջուզեպե Ռոսին, ով վերջերս է տեղափոխվել «Լեւատնե», իսկ նախկինում հաջողությամբ հանդես է եկել «Վիլյառեալում»:
«Սեւիլիա» - «Լեւանտե»՝ 3:1
Գոլերը՝ Գամեյրո 1, Իբորա 47, Կոնոպլյանկա 76 – Ռոսի 55
Այս հաղթանակից հետո «Սևիլիան» 36 միավորով բարձրացել է 5-րդ հորիզոնական, իսկ «Լևանտեն» 17 միավորով վերջինն է: