Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


Ադրբեջանը թաքցրել է 2015 թվականին ԶՈւ կազմում մահացած 11 զինծառայողների անունները

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջասուր Սումերենլին հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւի հունվարի 29-ին Ռազմական դատախազությունունում անցկացված կոլեգիայի նիստում զինված ուժերի կազմում 2015 թվականին մահացած զինծառայողների վերաբերյալ հնչեցրած թվաքանակի հետ կապված հակասություններ կան: 

Խոսելով Ադրբեջանում ռազմական զորամիավորումներում տեղի ունեցած մի շարք ծանր եւ հատկապես ծանր հանցագործությունների բացահայտման մասին, Խանլար Վելիեւը հայտարարել է, որ 2015 թվականին գրանցված հանցագործությունների 99,6 տոկոսը բացահայտվել է, զորամիավորումներում բոլոր տեսակի հանցագործությունների թիվը, 2014 թվականի համեմատ, զգալիորեն նվազել է:

Ադրբեջանական Meydan TV-ի հետ զրույցում Ջասուր Սումերենլին հերքել է Ռազմական դատախազությանը:

«Միանշանակ է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում ոչ մարտական կորուստների թվի նվազման ուղղությամբ միտում առկա չէ: Մեր կատարած հետազոտությունների համաձայն` 2015 թվականին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում 78 զինծառայողներ տարբեր պատճառներով մահացել են: Մահերից 68-ը տեղի են ունեցել պաշտպանության նախարարության զորամասերում. 34-ը` փոխհրաձգությունների, 3-ը` ականի պայթյունի, ոչ կանոնադրական հարաբերությունների, բռնությունների եւ զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով` 12 զինծառայող, 7 զինվոր ինքնասպանություն է գործել, 8 հոգի մահացել են դժբխտ պատահարների եւ այլ միջադեպերի արդյունքում, 4 զինծառայողներ մահացել են տարբեր հիվանդություններից:

2003 թվականից մինչեւ այսօր տարբեր պատճառներով մահացել են 900-ից ավելի զինծառայողներ: Դրանց մեջ հակառակորդի գնդակից մահացածների թիվը մոտ 220 հոգի է», -ասել է նա:

Ջասուր Սումերենլին հայտնել է, որ թե’ 2015 թվականի, թե’ անցած 13 տարիների համար Ռազմական դատախազությունը երբեք որեւէ հաշվետվություն հասարակությանը չի ներկայացրել զինծառայողների մահվան (հատկապես` ոչ մարտական պայմաններում) պատճառների եւ հենց այդ մահերի համար պատժվածների վերաբերյալ: Հակառակը` շատ դեպքերում, ըստ նրա, Ռազմական դատախազությունը հասարակությանը ոչ ճշգրիտ եւ շփոթեցնող տեղեկություններ է հայտնում: Որպես օրինակ, նա նշել է Խանլար Վելիեւի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 1-ին «Խալգ» թերթում բերված ԶՈՒ շարքերում մահերի եւ հանագործությունների թվերը, որոնք, ըստ դատախազության, նախկին տարիների համեմատ, նվազել են:

Նրա խոսքով ` իրենց հետազոտութունները ցույց են տալիս, որ 2003 թվականի համեմատ, կորուստների թիվը ոչ թե պակասել, այլ` աճել է: Զորամասերում տարբեր պատճառներով սպանված զինվորների ծնողներն այլ պնդումներ են հանդես բերում եւ նրանց մեծ մասը համաձայն չէ Ռազմական դատախազության նշած արդյունքների հետ: Այսօր էլ շարունակվում է 6-7 տարի առաջ սպանված զինվորների հետ կապված բազմաթիվ ծնողների պայքարը, նրանք համաձայն չեն դատախազության կողմից անցկացված միջոցառումների հետ եւ շարունակում են բողոքներ ներկայացնել իրավապահ մարմիններ եւ դատարաններ:

«Եւս մեկ հետաքրքիր եւ հակասական պահ. Ռազմական դատախազը հայտնում է, որ 2015 թվականին, 2014 թվականի համեմատ, Զինված ուժերում եւ օրենսդրությամբ նախատեսված այլ զինված միավորումներում մահվան դեպքերը 2,3 տոկոսով նվազել են: Մեր հետազոտությունների համաձայն` 2014 թվականին Զինված ուժերում եւ օրենսդրությամբ նախատեսված այլ զինված միավորումներում մահացել է 91 զինծառայող: Այսպիսով, Խանլար Վելիեւի տված տեղեկության (2,3 տոկոս նվազում) հիման վրա 2015 թվականին պետք է մահացած լինեին մոտ 89 զինծառայող: Սակայն, ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա մեր կատարած մոնիորինգի տվյալներով` 2015 թվականին Անվտանգության եւ պաշտպանության հատվածում ընդհանուր առմամբ մահացել է 78 զինծառայող: Այսպիսով, պարզ է դառնում, որ 2015 թվականին մահացած մոտ 11 զինծառայողների անուններ մամուլին եւ, բնական է` մեզ հայտնի չէ, ինչը լուրջ հարցեր է ծնում», -ասել է նա:

«Խազար»-ի տնօրենը հավելել է, որ ադրբեջանական բանակում զինծառայողների մահերի վիճակագրության թաքցնելը լուրջ կասկածներ է ստեղծում բանակաշինության եւ հանցագործության դեպքերի, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում ուժային կառույցների յուրաքանչյուր ջանքերի նկատմամբ:

 

«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքները