Փետրվարի 11-ից 21-ը «Բանանցը» երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Կիպրոսում
ՍպորտԵրևանի «Բանանցն» ավարտել է առաջին ուսումնամարզական հավաքը, որն անցկացվել է Սոչիում:
Մինչև փետրվարի 11-ը «Բանանցը» կմարզվի Երևանում: Այդ ընթացքում նախատեսված է մեկ ստուգողական հանդիպում:
Փետրվարի 11-ից 21-ը «Բանանցը» երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Կիպրոսում:
Հիշեցնենք, Սոչիի հավաքի ընթացքում «Բանանցը» երկու ստուգողական հանդիպում անցկացրեց՝ առաջին խաղում 6-1 հաշվով հաղթելով «Սոչի» թիմին, իսկ երկրորդ խաղում 1-1 հաշվով ավարտելով հանդիպումը Արմավիրի «Տորպեդոյի» դեմ: