Լևոն Պաչաջյանը տեղափոխվել է շվեդական «Սոդերտելյե»
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը պայմանագիր է ստորագրել շվեդական «Սոդերտելյե» ակումբի հետ: «Ուրախ եմ, որ պայմանագիր ստորագրեցի «Սոդերտելյե» ֆուտբոլային ակումբի հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Պաչաջյանը:
«Սոդերտելյե»-ն հանդես է գալիս Շվեդիայի Division 2-Norra Svealand-ում:
Մինչ այս Պաչաջյանը ելույթ էր ունենում Շվեդիայի երրորդ դիվիզիոնի «Ասիրիսկա» ակումբում: