Վենգեր. Թերրին մեզ չի հետաքրքրում
Սպորտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովաբանել է «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրիին, սակայն նշել է, որ նրան իր թիմ հրավիրելու մտադրություն չունի: Ավելի վաղ անգլիացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ «Չելսին» չի ցանկանում երկարաձգել իր հետ պայմանագիրը:
-Թերրին մեզ չի հետաքրքրում, նրա կարիերան մոտենում է ավարտին: Եթե նա ցանկանում է շարունակել կարիերան, ապա համոզված եմ, որ դա ցանկանում է անել «Չելսիի» մարզահագուստով: Թերրին հիմա էլ լավ ֆուտբոլիստ է, դրա հետ մեկտեղ նա մարզիչ է, ընդ որում՝ շատ լավ մարզիչ: Ես տեսել եմ, թե նա ինչպես է շփվում երիտասարդ ֆուտբոլիստների հետ և նրանց խորհուրդներ տալիս: Մի մոռացեք, Ջոնն իսկական առաջնորդ է,-Վենգերի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից: