NBC գրում է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է մարդկության համար: «Իսլամական մշակույթի և իսլամական վարքականոնի տեսանկյունից անմեղ մարդու սպանությունը հավասարվում է ամբողջ մարդկության սպանության հետ: Եվ, հետևաբար, անմեղ մարդկանց գլխատումը և սպանությունը առաջ է բերում ամբողջ մարդկության անհանգստությունը և տխրությունը»,- հայտարարել է Ռուհանին ՝ մեկնաբանելով ԱՄՆ քաղաքացիներ Ջեյմս Ֆոուլիի և Սթիվեն Սոթլոֆֆի, ինչպես նաև բրիտանացի Դևիդ Հեյնսի սպանությունները: Իրանի նախագահը հավաստիացրել է, որ Իրանը Իրաքին կտրամադրի ցանկացած օգնություն ԻԼԻՊ զինյալների դեմ պայքարում, և ընդգծել է, որ «այդ արաբական երկրում մուսուլմանների համար սրբազան վայրերը պետք է պաշպանվեն»: «Երբ մենք ասում ենք «կարմիր գիծ», նշանակում է մենք թույլ չենք տա ահաբեկիչներին գրավել Բաղդադը և Քերբելա ու Նեջաֆ քաղաքների շիական սրբավայրերը»,- ասել է նա: