Reuters-ը գրում է, որ Արեւմտյան Աֆրիկայի երկրներից Գվինեայում, որտեղ վերջին ամիսներին տարածվել է էբոլա տենդը, սպանվել է ութ մարդ, որոնցից երեքը՝ լրագրող:
Դեպքը կատարվել է երկրի հարավ-արեւելքում: Հարձակման զոհերը այն խմբի կազմում էին, որը աշխատում էր տեղի բնակչության հետ՝ փորձելով մարդկանց բացատրել մահաբեր տենդով վարակվելու ռիսկերը: