Թուրքական «Միլիյեթ»-ը գրում է, որ ԱՄՆ-ի Սենատը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պատշտոնում հաստատել է նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված Ջոն Բասսի թեկնածությունը: Որոշմանը կողմ են քվեարկել 100 սենատորներից 98-ը, որոնց թվում է եղել նաև հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Նորանշանակ դեսպանը, իր թեկնածության առաջադրումից հետո Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում պատասխանելով սենատորների հարցերին, հայտնել էր, որ աշխատելու է Իսրայելի, Հայաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: