«Վոլգան» է 3:2 հաշվով հաղթել է «ԲՄԱ-էներգիա»-ին
ՍպորտՓետրվարի 2-ին Սոչիում ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում են անցկացրել Նիժնի Նովգորոդի «Վոլգան» եւ «ԲՄԱ-էներգիան»:
«Վոլգան» հաղթել է 3:2 հաշվով: Սա «Վոլգա»-ի այս տարվա առաջին հաղթանակն է:
«Վոլգայի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Նա փոխարինվել է խաղի ավարտից 10 րոպե առաջ: Հանդիպմանը հայտավորված չի եղել Արթուր Մինոսյանը:
Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «ԲՄԱ-Էներգիայի» կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի անդամ Ռուսլան Կորյանը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում փոխարինման է դուրս եկել նաեւ Մանվել Ահարոնյանը:
Գոլառատ խաղում հայազգի ֆուտբոլիստներից որեւէ մեկը գոլի հեղինակ չի դարձել: