Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած, այսպես կոչված, սխոդկայի ժամանակ իրավապահները ձերբակալել են երկու «օրենքով գողի», տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ-ն:
Նրանցից մեկը Իլյա Գոգլոեւն է, որի մականունն է Իլո կամ Իլյա կալինինգրադսկի, իսկ մյուսը Սերգեյ Ասատրյանը, նույն ինքը Բենթլին կամ Սերյոժա օսետրինան: Ոստիկանները ձերբակալել են եւս մի քանի հոգու, որոնք Իլոյի եւ Բենթլիի մերձավոևր շրջապատից են:
Խուզարկության ժամանակ Իլոյի մոտից հայտնաբերվել է 7 գրամ հերոին: Մյուս ձերբակալվածների հարցով դեռ ներություններ չկան:
Սերգեյ Ասատրյանը, որը գլամուրային կյանքի նկատմամբ ունեցած սիրո համար ստացել է բենթլի անվանումը՝ Էդիկ Օսետրինայի որդին է: Նա, ինչպես նաեւ նրա հայրը Դեդ Հասանի կլանից են: Ի դեպ, ամենաերիտասարդ օրենքով գողը՝ Սերգեյ Ասատրյանը մեկ անգամ արդեն ձերբակալված եղել է, բայց շատ արագ հայտնվել է ազատոթւյան մեջ: