Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»


Հերմինե Նաղդալյանը վստահ է Երևանի տրանսպորտային բեռնաթափման վարկային ծրագրի արդյունավետության հարցում

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է փետրվարի 3-ին խորհրդարանում Երևան քաղաքի բեռնաթափմանը ուղղված վարկային ծրագրի տրամադրման հարցի շուրջ բանավեճին:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների բարձրացված մտահոգություններին՝ Նաղդալյանը նշել է.

«Կարծում եմ՝ ճիշտ չէ մայրաքաղաքի և մարզային բնակավայրերի հակադրումը, թեև ոչ ոք չի ժխտում, որ իսկապես մեր մարզային և շրջանային այլ քաղաքներում  բավականին լուրջ խնդիրներ ունենք: Բայց նման համեմատությունը անտեղի է, քանզի կասկածից վեր է, որ յուրաքանչյուր երկիր իր մայրաքաղաքին առավելապես ուշադրություն է հատկացնում, աշխատում է դարձնել այն հնարավորինս բարեկարգ ու հարմարավետ: Այդ իմաստով մեր երկիրը նույնպես բացառություն չէ, և դա ճիշտ մոտեցում է:

Երևան քաղաքում վերջին տարիներին հսկայական աշխատանքներ են կատարվում: Ե՛վ բարեկարգումը, և՛ հարմարավետությունը, և՛ քաղաքի գեղեցկությունը օրեցօր այն ավելի գրավիչ են դարձնում և տեսանելի բոլորի համար՝ թե՛ քաղաքի բնակիչների, և թե հյուրերի: Կարծում եմ, շատ կարևոր է նաև, որ այդ աշխատանքը շարունակական է: Ինչ վերաբերում է Երևանի բեռնաթափմանն ուղղված ձեռնարկվող քայլերին, ապա կարելի է ասել, որ այս վարկային ծրագրի նախաձեռնումը վերջին տարիներին դրան միտված, թերևս, ամենալուրջ ծրագրերից է: Սա նաև ընդհանուր Հյուսիս-հարավ գլոբալ ճանապարհաշինական ծրագ րի գաղափարի ամբողջացումն է, այսինքն՝ Երևանի շրջանցող ճանապարհի կառուցումը կհանգեցնի նրան, որ հյուսիս-հարավ ճանապարհի այդ ռազմավարական նշանակությունն ու արդյունավետությունն էապես բարձրանա: Այդ ճանապարհի կարևորությունն այսօր վիճելի չէ , որովհետև ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները՝ Իրան, Իրաք, Չինաստան, Վրաստանի հետաքրքրություններ Իրանի նկատմամբ, ԵԱՏՄ-ի ստեղծում և այլն, վկայում են, որ մի քանի տարի առաջ մեր իշխանությունների կողմից Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության նախաձեռնումը ժամանակին կատարված շատ ճիշտ քայլ էր:

Իհարկե, հասկանալի է, որ խորհրդարանականների և հանրության շրջանում կա որոշակի նեգատիվ վերաբերմունք վարկային ծրագրերի նկատմամբ, և դա պարզ է, որովհետև որևէ մեկին հաճելի չէ նոր բեռի ավելացում թե՛ բյուջեի, թե՛ ապագա սերունդների վրա: Նույն կերպ մտածում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, կիսում բոլոր մտահոգությունները, բայց դա ամեևին էլ չի նշանակում, որ չպետք է որևէ բան ձեռնարկել և ձեռքները ծալած նստել:  Այսօրվա զարգացող աշխարհում իրականում վարկային ծրագրերով բավական մեծ աշխատանքներ են կատարվում, պետք է թե՛ կառավարությունը և թե՛ խորհր դարանը իր վերահսկողական լծակներով, իր հնարավորություններով անընդհատ ուշադրության կենտրոնում պահեն և ստեղծեն այնպիսի միջավայր, որպեսզի այս ծրագրերը լավագույնս իրագործվեն և այն արդյունավետությունը, որ ակնկալում ենք, արդարանա:

Այս իմաստով Երևանի բեռնաթափմանն ուղղված վարկային ծրագիրը շատ կարևոր է, որովհետև քաղաքի բազմաթիվ փողոցներ պարզապես խցանված են և գերծանրաբեռնված՝ արդեն ոչ միայն աշխատանքային օրերին և երթևեկության պիկ ժամերին:

Մենք նաև ողջունում ենք Երևանի քաղաքապետարանին և մյուս այն մարմիններին, որոնք մասնակցել են այս վարկային ծրագրի մշակմանը, և վստահ ենք, որ սա լինելու է արդյունավետ նախագիծ, այնպես, ինչպես ժամանակին եղավ Սարալանջի մայրուղու կառուցումը»:

«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն