AFP-ն ու Reuters-ը գրում են, որ Ֆրանսիայի ՌՕՈՒ ինքնաթիռները ամսի 19-ին առաջին անգամ ռմբահարել են Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերը: Հաղորդվում է, որ Rafale տիպի կործանիչները լիովին ոչնչացրել են ահաբեկիչների նյութատեխնիկական մատակարարման բազան:
Հիշեցնենք, որ այս չորեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արտոնել էր ֆրանսիական օդուժին ռմբահարումներ իրականացնել, սակայն բացառել էր ցամաքային զորքերի մասնակցությունը: