Իսրայելական ոչ կառավարական հասարակական բարեգործական IsraAID կազմակերպությունն օգնություն է ցուցաբերում Իրաքյան Քյուրդիստանի քրիստոնյա ու եզդի փախստականներին, որոնք այնտեղ տեղավորվել են հալածանքներից խույս տալով: IsraAID-ի կամավորները փախստականներին ապահովում են հիգիենիկ պարագաներով, ներքնակներով, ծածկոցներով, խոհանոցային իրերով և հագուստով: Օգնության ձեռք է մեկնել նաև Ամերիկայի հրեական կոմիտեն: Ինչպես հայտարարել է ԱՀԿ ղեկավար Դևիդ Հարիսը, կազմակերպություններին հաջողվել է օգնություն ցուցաբերել հազարավոր փոխստականների, ովքեր փախչում էին ԻԼԻՊ-ի գազանություններից: