Երևանի «Բանանցը» ձեռք է բերել նոր հարձակվող
Սպորտ«Բանանցը» պայմանագիր է ստորագրել 26-ամյա հարձակվող Դենիս Մահմուդովի հետ:
Ակումբի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, մակեդոնացի ֆուտբոլիստը, որն ունի նաև Հոլան դիայի քաղաքացիություն, երկար տարիներ հանդես է եկել Հոլանդիայի առաջնությունում: Նա հանդես է եկել «Ապելդորն», «Զվոլլե», «Սպարտա» Ռոտերդամ թիմերի կազմերում: «Զվոլլեի» կազմում նա հանդես է եկել Հոլանդիայի ուժեղագույն լիգայում և դարձել է Հոլանդիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Մահմուդովի նախորդ թիմն է եղել բուլղարական «Լևսկին»:
2014-15 մրցաշրջանում Մահմուդովը Ռոտերդամի «Սպարտայի» կազմում մասնակցել է Հոլանդիայի առաջնության Eereste Divisie-ի (երկրորդ մակարդակ) 32 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ:
Ընդհանուր առմամբ Հոլանդիայի տարբեր մակարդակների առաջնություններում նա մասնակցել է 84 խաղի և դարձել է 95 գոլի հեղինակ: