Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


Բուն Բարեկենդանի տոնը մեծ շուքով կնշվի Ազատության հրապարակում

Արարատյան Հայրապետական թեմն արդեն 3-րդ տարին է` մեծ շուքով պետք է նշի Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանի տոնը: Հայկական դիմակահանդեսի նախապատրաստման գործում մեծ ներդրում ունեն թեմի երիտասարդները, ովքեր ճաշացանկից մինչև ավանդական խաղերն ուսումնասիրել են` տոնը հավուր պատշաճի անցկացնելու համար:

Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց կառույցների համակարգող, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկայացրեց փետրվարի 7-ին կայանալիք Բուն Բարեկենդանի տոնակատարության մանրամասները:

«Կիրակի օրը` ժամը 11:00-ին, մատուցվելու է Սուրբ պատարագ, որից հետո` 13:30-ին, թեմի երիտասարդները,  համայնքների հավատացյալները , ազգագրական երգի ու պարի համույթները, Երևանի տարբեր համայնքները ներկայացնող մշակութային խմբերը հավաքվելու են Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, իսկ 14:00-ից մեկնարկելու է տոնական շքերթը: Սուրբ Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով պետք է շարժվենք դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ նախատեսված են տարբեր միջոցառումներ»,-հայտնեց Տեր Պետրոսը:

Նրա խոսքով` երթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր արդեն Ազատության հրապարակում ականատես կլինեն ազգային երգի ու պարի, թատերական խմբերի ելույթներին, կկարողանան դիտել և մասնակցել ազգային խաղերին: «Բացի այդ՝ կբացվի Սուրբ Սարգսի տոնին նվիրված տարբեր մշակութային ուսումնական հաստատությունների աշակերտների թեմատիկ նկարների ցուցահանդես, իսկ Բուն Բարեկենդանին նվիրված ուտեստների ցուցադրություն-վաճառքի հասույթը կուղղվի բարեգործության»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Տեր Պետրոսի տեղեկացմամբ` Բուն Բարեկենդանին թույլատրվում է ուտել ամեն ինչ, իսկ արդեն հաջորդ օրվանից, երբ մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը, պետք է անցնել ժուժկալ սննդակարգի ու վարքի:

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, ուտում են խաշած ձու, զերծ չեն մնում նաև քաղցրեղենից: Բուն Բարեկենդանի տոնական սեղանին նախընտրելի է տեսնել փահլավա, գաթա, հալվա: Եվ ինչպես ժողովրդական խոսքն է ասում` «Բուն Բարեկենդանին ձվով փակում են բերանները, որ Սուրբ Հարության տոնին  ձվով էլ բացեն»:

Շքերթին երիտասարդները կոչ են անում իրենց հետ վերցնել նաև դիմակներ` դիմակահանդեսը լիակատար դարձնելու նպատակով:

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի  խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով  սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատկի տոնը (աղբյուրը` qahana.am):

Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը