Չինական ակումբի առաջարկից հետո չէի կարողանում երեք օր քնել. Իգալո
ՍպորտԱնգլիական «Ուոթֆորդի» նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն խոստովանել է, որ ամռանը մոտ էր չինական ակումբ տեղափոխվելուն, սակայն մերժել է այդ առաջարկը:
«14 գոլ եմ խփել Պրեմիեր լիգայում, իմ ինչի՞ն է պետք Չինաստանը: Չնայած որ շատ մոտ էի ամռանն այդտեղ տեղափոխվելուն: Նախորդ տարի ակումբին առաջարկում էին 10 մլն ֆունտ ստերլինգ, իսկ ինձ՝ շաբաթական 200 հազար աշխատավարձ: Չէի կարողանում երեք օր քնել, այդպիսի առաջարկներից չեն հրաժարվում: Թիմակիցներս ասում էին, որ չի կարելի բաց թողնել նման հնարավորությունը: Սակայն դա իմ ուղին չէ:
Աղոթեցի, եւ Աստված ասաց, որ դա ինձ համար չէ, որքան էլ առաջարկեն: Գիտեի, որ Աստված ինձ ճիշտ ճանապարհ ցույց կտա: Հրաժարվեցի, նրանք առաջարկեցին շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ, սակայն ասացի, որ խնդիրը գումարի մեջ չէ»,- Իգալոյի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը: