Վերդերի պերուացի հարձակվող Կլաուդիո Պիսարոն Բունդեսլիգայի ռեկորդ է գրանցել
ՍպորտԲրեմենի «Վերդերի» պերուացի հարձակվող Կլաուդիո Պիսարոն դարձել է առաջին օտարազգի ֆուտբոլիստը, ով Գերմանիայի առաջնությունում մասնակցել է 400 հանդիպման: Նա իր հոբելյանական հանդիպումն է անցկացրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ եւ նույնիսկ դարձել գոլի հեղինակ:
224 հանդիպում Պիսարոն անցկացրել է Մյունխենի «Բավարիայի» կազմում եւս 176՝ «Վերդերում»: Բացի այդ, Բունդեսլիգայում նա խփել է 182 գոլ:
Այդ ցուցանիշով նա հավասարվել է Լեւերկուզենի «Բայերի» նախկին հարձակվող Ուլֆ Կիրստենի հետ: