Մոուրինյո. Իսպանիայում ընդամենը երկու հետաքրքիր խաղ է լինում
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համեմատել է Իսպանիայի և Անգլիայի առաջնությունները:
«Ինձ միշտ բարձր մրցակցություն է հարկավոր, յուրաքանչյուր շաբաթ: Իսպանիայում աշխատել եմ զարմանալի ակումբում: Ընդհանուր առմամբ, տարին երկու հանդիպում ունեի. «Բարսելոնա» - «Ռեալ», «Ռեալ» - «Բարսելոնա»: Մնացած թիմերին հաղթում էինք 4:0, 5:0 հաշվով:
Չեմպիոն դարձա 100 միավորով, իսկ հաջորդ անգամ չբավականացրեց 91-ը: Անգլիայում հաղթելու համար պետք է 75 միավոր կամ ավելի քիչ: Ինձ պետք է մրցակցություն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: