«Բանանց»-ը 3:2 հաշվով հաղթել է «Բանանց-2» թիմին
ՍպորտՓետրվարի 8-ին ստուգողական հանդիպում են անցկացրել Երեւանի «Բանանց» եւ «Բանանց-2» թիմերը:
Ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն 3-2 հաշվով հաղթել է առաջին թիմը: «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հանգստանալու հնարավորություն էր տվ ել նախորդ օրը «Ալաշկերտ-2»-ի դեմ խաղացած ֆուտբոլիստների մեծամասնությանը եւ դաշտ է դուրս եկել հիմնականում այն խաղացողներին, ովքեր քիչ խաղաժամանակ էին ստացել նախորդ խաղում:
Առաջին կեսում անկյունայինի խաղարկությունից հետո Էդգար Մովսիսյանը գնդակն ուղարկել է դեպի դարպասի կողմ եւ «Բանանց-2»-ի պաշտպանը գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Քիչ անց Էդգար Մովսիսյանի փոխանցումից հետո Հովհաննես Իլանգյոզյանը գլխի հարվածով երկրորդ գնդակն ուղարկեց դարպասը: Երկրորդ կեսում «Բանանց»-ի գրոհն ավարտվել է Ացամազ Բուրաևի դիպուկ հարվածով՝ 3-0:
Խաղավերջում «Բանանց-2»-ի ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին և կարողացան երկու անգամ գրավել «Բանանցի» դարպասը: Երկու դեպքում էլ աչքի է ընկել Նելսոն Խաչատրյանը: Նա նախ գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Մարգարյանի, ապա՝ Էմիլ Եղիազարյանի փոխանցումներից հետո:
Փետրվարի 11-ին «Բանանցը» կմեկնի Կիպրոս, որտեղ կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքը՝ մրցաշրջանի վերսկսումից առաջ: