Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»


Պարգևատրվել են ՏԿԱԻՆ լավագույն աշխատակիցները

 ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում փետրվարի 9-ին տեղի ունեցավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որը նվիրված էր նախարարության 2015 թ. արդյունքների ամփոփմանը: Կոլեգիայի նիստին մասնակցում էին նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Այս մասին տեղեկացրին ՀՀ տար ածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հիմնական զեկույցի համար խոսքը տվեց ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին:

Հիմնական զեկույցում ամփոփ ներկայացվեցին 2015 թ. ընթացքում նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և արձանագրված արդյունքները: Նախարարության բոլոր ստորաբաժանումներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները: Տարվա ընթացքում ավարտին են հասցվել ՀՀ բոլոր մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների (ՃԿԿ) ստեղծման աշխատանքները, իրականացվել է «911» ծառայության ապակենտրոնացում, որի արդյունքում յուրաքանչյուր բնակավայրից զանգերը հասցեագրվում են համապատասխան մարզի ՃԿԿ:  Տավուշի մարզում իրականացվել է կենտրոնացված ազդարարման համակարգի տեղադրման պիլոտային ծրագիր: Երևանի քաղաքային  որոնողափրկարարական թիմն անցել է ՄԱԿ-ի միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում` որպես միջին քաղաքային որոնողափրկարարական թիմ և  դարձել INSARAG-ի  անդամ: Ստեղծվել է հայ-ռուսական մարդասիրական հումանիտար արձագանքման կենտրոն և շուտով նախատեսվում է կենտրոնի պաշտոնական բացումը:

Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց փրկարար ծառայության կազմում հինգ և ավելի տարիների բարեխիղճ ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող ծառայողներին ներկայացնել սպայական կոչումների շնորհման համար: ՏԿԱԻ նախարարը կարևորեց փրկարար ծառայողների մասնագիտական առաջխաղացման հնարավորությունների ապահովման հարցը:

ՀՀ ՏԿԱԻ նախարարը «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանից հետաքրքրվեց սեյսմիկ տվյալների գրանցման և դեֆորմոգրաֆի աշխատանքի արդյունքների մասին` հանձնարարելով խստորեն հետևել այդ գործընթացին,  ինչպես նաև` 2016 թ.-ի ընթացքում ավարտին հասցնել սեյսմիկ ակտիվությունը գրանցող սարքավորումների մոնտաժումը: Նախարարի խոսքով` Սպիտակի 1988 թվականի աղետալի երկրաշարժի դասերը հաշվի առնելով` սեյսմիկ պաշտպանության ծառայությունը պետք է լինի ՏԿԱԻՆ ամենահզոր ծառայություններից մեկը:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանին նախարար Երիցյանը հանձնարարեց  ուշադրություն դարձնել որոշ տնտեսվարողների անփութության պատճառով առաջացած հրդեհների մարման ընթացքում փրկարար ծառայության կրած վնասների փոխհատուցման խնդրին:   

2015 թ. ընթացքում միավորվել են ՏԿԱԻՆ ‹‹Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» և ‹‹Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ- ները: Նախարարը դրական գնահատեց ծառայությունների միավորումը, հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել հակակարկտային կայանների գործունեությունը և հետևել, որ նոր տեղադրվող կայանները համապատասխանեն բոլոր չափանիշներին:

Տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում ՏԿԱԻ նախարարությունը իրականացնում է կանխարգելման, իրազեկման տարաբնույթ աշխատանքներ: ՏԿԱԻ նախարարը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին հանձնարարեց հետևել տեխնիկական անվտանգության բնագավառում ծառայություններ մատուցող ոչ պետական ընկերությունների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին:

Կոլեգիայի նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը: Փոխնախարարն անդրադարձավ 2015 թ.-ի ընթացքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում իրականացված աշխատանքներին` շեշտելով համայնքների խոշորացման, ինչպես նաև` ապակենտրոնացման ծրագրերի կարևորությունը: Փոխնախարարի խոսքով` խոշորացվող համայնքներում կլինեն մոտ 5 միլիոն դոլարի արտաքին ներդրումներ: Տարածքային կառավարման բնագավառում Վ. Տերտերյանը կարևորեց հրատապ, ինչպես նաև մարզային զարգացման ծրագրերի իրականացումը: Առ աջին փոխնախարարը նշեց, որ տեղական ինքնակառավարման բնագավառում արձանագրված հաջողություններից է համայնքային բյուջեների կատարումը և 2015 թ. ընթացքում դրանց մուտքերի ավելացումը:

ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց ծառայության տարեկան գործունեության արդյունքները: Միգրացիոն ծառայությունը ՌԴ մուտքի արգելքի հետ կապված ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն է ուղարկել 7826 դիմում, ստացվել է 7262 պատասխան, որից  3932-ը` դրական ելքով: Դրական պատասխանների ցուցանիշը 2014 թ. համեմատ բարելավվել է, որը, ծառայության պետի խոսքով, հետևանք է նաև նախարար Ա. Երիցյանի հետևողական ջանքերի: Մասնավորապես` դրան նպաստել է 2015 թ. Մոսկվայում ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանդիպումը ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռո մոդանովսկու հետ: 

Իր ամփոփիչ ելույթում նախարար Ա. Երիցյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց նախարարության 2015 թ.  գործունեությունը,  ապա ուշադրություն հրավիրեց որոշ կազմակերպչական բնույթի խնդիրների վրա և տվեց  մի շարք հանձնարարականներ: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՏԿԱԻ աշխատակիցներին` արդյունավետ աշխատանքի համար:

«Յուրաքանչյուր անձ, որը լավ է աշխատում, պետք է խրախուսվի»,- շեշտեց նախարար Երիցյանը:

ՏԿԱԻ նախարարի հրամանով` պատվոգրերով պարգևատրվեցին 2015 թ. լավագույնը ճանաչված մի շարք աշխատակիցներ, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ: Նախարարի մեկ այլ հրամանով` ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերած փրկարարները կստանան դրամական պարգևներ:

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում