Արթուր Սարկիսովն օգնել է «Վոլգա»-ին հաղթել «Ամկար»-ին
ՍպորտՍոչիում ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղն է անցկացրել Նիժնի Նովգորոդի «Վոլգան»:
«Ամկար»-ի երիտարդական թիմի հետ հանդիպմանը «Վոլգան» հաղթել է ՝ 4:1 հաշվով:
«Վոլգա»-ի կազմում խաղին մասնակցած Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը ընդմիջումից հետո՝ 47-րդ րոպերին խփել է հանդիպման երկրորդ գոլը: Ապա նաեւ վաստակել է 11 մետրանոց, որը հաջողությամբ է իրացրել Պետրովը: