Նախորդ տարի` Հայաստանի Հանրապետության վերաանկախացման 22-րդ ամյակն ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը պատրաստվում էր նշել Հանրապետության հրապարակում, սակայն սեպտեմբերի 20-ին նրան ձերբակալեցին:Orer.am -ի հետ զրույցում այս մասին ևս մեկ անգամ վերհիշեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար, «Խաչակիր» կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը: Ազատամարտիկը տեղեկացրեց, որ Վոլոդյա Ավետիսյանի ընկերներն ու ինքը միասին վերաանկախացման 23-րդ ամյակը նշելու են հրապարակում, ժամը 14:00-ին` ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի: Գագիկ Սարուխանյանը նաև նշեց, որ վատ անակնկալների ևս սպասում են. «Մենք մեր ձևով ենք նշելու այս տոնը, ինչպես նախորդ տարի պատրաստվում էր նշել Վոլոդյան, բայց չհասցրեց: Հնարավոր է այսօր էլ մեզնից որևէ մեկին ձերբակալեն»: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման: