Շվեդիան ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման կողմնակից է
ՔաղաքականՇվեդիան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` խաղաղ բանակցությունների ձևաչափով: Այս մասին Երևանում հայտարարեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը, ով առաջին պաշտոնական այցն է կատարել Հայաստան:
«Մենք պարոն Նալբանդյանի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղ ի հիմնահարցը, սա լավ առիթ էր մեզ համար հասկանալու, թե ձեր կողմից ինչպես է այս խնդիրը ընկալվում:
Պետք է նշեմ, որ ռազմական լուծում չկա այս հակամարտությանը և պետք է ամեն ինչ անել, որ էսկալացիա չլինի»,- ասաց Շվեդիայի ԱԳ նախարարը:
Նա հավելեց, որ երկու կողմերին էլ հորդորում են աշխատել այս թնջուկի խաղաղ լուծման ուղղությամբ:
Ավելի վաղ Մարգոտ Վալստրյոմն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հանդիպում ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, նախատեսվում է Շվեդիայի ԱԳ դեսպանի այցը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Հայաստանի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 10-ին: