Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած«Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես- համաժողով-փառատոնի շրջանակում Երևան ժամանած գործարարների խմբի հետհանդիպմանըԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունիցողջունելով ներկաներին,ներկայացրել է մայրաքաղաքի ներդրումային առաջնահերթություններն ու հեռանկարները`նշելով, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է աջակցել քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու գործնական առաջարկներին: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանըհակիրճ անդրադարձել է Երևանում զբոսաշրջության զարգացման հեռանկարներին`ընդգծելով, որ զբոսաշրջությունը թեև մայրաքաղաքի նոր զարգացող ուղղություններից է, սակայն մեծ ներուժ և հեռանկար ունի: «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ»ՓԲԸ-իտնօրեն Սարգիս Մանուկյանն էլ ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման գործում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաներըև այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են Երևանում գործարարությամբ զբաղվելու իրենց ուղղությունների մասին: Հանդիպմանը ներկա ֆրանսահայ գործարար Հակոբ Կոշեցյանընշել է, որ հատկապես տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Երևանի նկատմամբ հետաքրքրությունների շրջանակը մեծ է: Համագործակցության կոնկրետ ուղղությունների մասին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու գործարարները պայմանավորվել են խոսել նաև սեպտեմբերի 20-ին բացվող«Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-փառատոնի ընթացքում: