Արմեն Աշոտյանը հրաժարվեց մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը
ՔաղաքականՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվեց մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը:
ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Աշոտյանն ընդգծեց, որ այն, ինչ պետք է ասեր, արդեն ասել է:
«Մնացածը կասի Շարմազանովը՝ նիստի ավարտից հետո»,- նշեց Աշոտյանն ու հեռացավ:
ՀՀԿ գրասենյակում արդեն մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը վարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: