«Շիրակ»-ում հանդես կգան եւս երկու սերբ ֆուտբոլիստներ
ՍպորտԳյումրիում մարզումներ անցկացնող «Շիրակ»-ին միացել են երկու սերբ ֆուտբոլիստներ:
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 28-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Դարկո Ռադոսավլևիչը մինչ նախորդ տարվա դեկտեմբեր հանդես է եկել Բոսնիական բարձրագույն խումբը ներկայացնող «Տրավնիկ» ակումբում:
26-ամյա հարձակվող Նեմանյա Ստոսկովիչը հանդես է եկել Մակեդոնիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Բրեգալնիկա Ստրիպ» ակումբում։ Ստոսկովիչը նաև խաղացել է Սերբիայի Մ19 տ հավաքականում: