Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Հենրի Օ'Նիլ կամ հանճարեղ զրոյականություն

Հայաստանյան ըննդիմության ներկայիս մարազմատիկ վիճակը ոչ թե ընդդիմության, այլ առաջին հերթին հենց իշխանության ողբերգությունն է, հետո մեծ հաշվով այն հասարակության ողբերգությունն է, վերջում՝ ընդդիմության: Ինչո՞ւ: Ցանկացած կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրներում կա հստակ գործող իշխանություն և ընդդիմություն, դա նախ և առաջ անհրաժեշտ է հասարակության կայունության և քաղաքական կյանքի կենսագործունեության համար: Շատ դեպքերում, թելադրված միջազգային այս կամ այն իրադրությամբ, նման երկրներում իշխանության մեջ եղած մարդիկ կամ կուսակցությունները, այդ նույն իշխանությունը հանձնում են ընդդիմությանը ամենատարբեր նպատակների համար, սակայն ի շահ իրենց պետականության, հարևան Վրաստանը ձեզ օրինակ:

Այս պրիմիտիվ աքսիոման հասկանալու համար պետք չէ քաղաքական մտքի տիտան լինել: Ընդդիմություն Հայաստանին խիստ անհրաժեշտ է, հատկապես ստեղծված միջազգային խիստ անբարենպաստ իրողությունների պարագայում, երբ ուժեղ ընդդիմության գործոնը կարելի է անընդհատ շահարկել և որոշ իրավիճակներում, եթե ոչ հաղթել, ապա գոնե խուսանավել: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, մեր իշխանական էլիտան այս պրիմիտիվ իրականությունը չի հասկանում, իսկ ներառական կրթության ներդնումը դպրոցներում, հատուկ կարիքավորների համար, կարծում եմ, այս դեպքում պետք է հենց այդ գծի պատասխանատուներին: Երբ հայաստանյան իշխանությունը տեսնում է քիչ թե շատ կազմակերպված կամ միավորված ընդդիմություն, միանգամից ընկնում է իշխանությունը կորցնելու ցայտնոտի մեջ: Սա, իհարկե, հասկանալի է: Դե, կկվի և կկվի բնի մասին առածը հիշում եք: Այստեղ արդեն խաղարկվում են ամենատարբեր մեթոդներ՝ այդ ընդդիմությունը ջլատելու կամ կազմաքանդելու համար: Օրինակները բազում են, ուստի չենք անդրադառնա:

Իհարկե, ընթերցողի աչքի համար հաճելի կլիներ, եթե մեկ ավելորդ անգամ սկսեինք «քլնգել» ընդդիմությանը՝ մեղադրելով անմեղսունակության կամ անգործության մեջ: Սակայն նման պայմաններում այդպիսի հաճույք չենք պարգևի, զի գիտակցում ենք առկա վիճակում իրական ընդդիմության ռեսուրսազուրկ դրությունը: Ի՞նչ կարող է անել քաղաքական դաշտի այդ բևեռը, եթե գոնե վերջին յոթ-ութ տարում իր հետևորդներից շուրջ երեք հարյուր հազար մարդ լքել է Հայաստանը: Իսկ մնացածների մեծամասնությունն էլ այնպիսի սոցիալական վիճակում է, երբ ցանկացած տեսակի ֆինանսական գործարք իշխանության կողմից դիտարկվում է որպես կենսական փրկության դուռ: Այստեղ մեղադրելի չէ, քանի որ հայաստանյան ընկալումներում այդ բևեռները՝ իշխանություն և ընդդիմություն, դիտարկվում են հիմնականում ոչ թե գաղափարական կամ պետական մտածողության վիճակում, այլ մեծ ի մասամբ սոցիալական բարեկեցության ռակուրսից:

Սա տրամաբանական է ստեղծված իրավիճակում: Իշխանության անհաջող փորձերը՝ դաշտը լցնել իշխանական նախագծերով՝ ամենատարբեր կուսակցությունների տեսքով, չեն կարող հաջողություն ունենալ. Հայաստանում այնքան քիչ մարդ է մնացել, որ յուրաքանչյուրն անգամ տեղյակ է իր հարևանի գիշերային կյանքի բազմազանությունից, էլ ուր մնաց, թե ձևական ընդդիմություն ստեղծես ու դա փորձես հրամցնել որպես իրական: Այստեղ բոլորը ճանաչում են միմյանց նաև ապրածով: Քաղաքական կարճամտության և ընդդիմություն պառակտելու արդյունքում է, որ այսօր ՀՀ իշխանությունները գլուխները կախ ստորագրում են ցանկացած փաստաթուղթ, ինչ իրենց ստիպում են, որովհետև ներքին դաշտում չունեն զսպող մեխանիզմներ, և ամենաթողությունը հենց սա է: Կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը միավորվել կամ ո՞րն էր Բագրատյանի կոչի բուն էությունը, դրա մասին հաջորդիվ:

Վահրամ Թոքմաջյան

Օrer.am, վերլուծաբան

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»