Զիդան. Նորմալ է, որ Մոուրինյուն հետաքրքրված է Վարանի ծառայություններով
Սպորտ«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու դեպքում փորձելու է գնել Ռաֆայել Վարանի տրանսֆերը:
-Նորմալ է, որ Մոուրինյուն հետաքրքրված է Վարանի ծառայություններով. հենց Ժոզեն է նրան «Ռեալ» բերել: Միայն կարող եմ ասել, որ Վարանը «Ռեալի» ֆուտբոլիստ է, և ես ցանկանում եմ՝ նա մնա այստեղ: Ռաֆայելն ակումբի ապագան է,-Զիդանի խոսքը մեջբերված է «Marca»-ից: