ԱՄՆ ԿՀՎ տնօրենի էլեկտրոնային փոստը կոտրելու կասկածանքով դեռահասի են ձերբակալել
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայում ձերբակալել են դեռահաս հաքերի, ով, ամենայն հավանականությամբ, կոտրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի էլեկտրոնային փոստի մուտքաբառը և ծածկանունը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով CNN-ը, հաքերը կարողացել է ձեռք բերել ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննոնի բոլոր նամակագրությունները և անձնական այլ տեղեկատվություն:
Քանի որ հանցագործության մեջ կասկածվողը դեռահաս է, նրա անունը իրավապահները չեն հրապարակել: Նա հավանաբար հանդես է եկել Cracka կեղծանվամբ: Այնուամենայնիվ, ձեռբակալված պատանին հերքում է իրեն հասցեագրվող կասկածները: Պատանին ազատ է արձակվել գրավի դիմաց, այն պատճառով, որ դեռ հայտնի չէ այդ տարիքի դեռահասի համար որ հոդվածով պետք է մեղադրանք առաջադրել նման հանցանք կատարելու դեպքում:
ԱՄՆ պաշտոնյաներից մեկի խոսքով, ԿՀՎ կիբեռանվտանգության փորձագետները ապշած էին, թե ինչպես աննշան է հաքերը կարողացել իրականացնել իր գործողությունները և ծածկել հետքերը: