Տաթևում, Դիլիջանում ու Թումանյանում փետրվարի 14-ին կընտրեն համայնքի ղեկավարի
ՔաղաքականԼոռու մարզի Թումանյան, Սյունիք մարզի Տաթև, Տավուշի Դիլիջան համայնքներում փետրվարի 14-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար միան ձնյա պայքար է տանելու նախկին գյուղապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Լևոն Զավարյանը:
Տաթև համայնքում մրցելու են երեք թեկնածուներ` անկուսակցական Իգոր Աբրահամյանը և Վարշամ Բագրատյանը, ՀՀԿ-ական, Տաթևի նախկին գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:
Դիլիջանում կմրցեն անկուսակցական Ժորա Սահաբալյանն ու ՀՀԿ-ական, Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանը: