Տուխել. Մխիթարյանն արտակարգ գոլ խփեց
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Հանովերի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Հանդիպման միակ գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Այսօր մեզ մոտ շատ բարդ օր էր։ «Բորուսիան» լավ էր սկսել հանդիպումը և գերակայում էր մեկնարկային 20 րոպեներին։ Տիրում էինք գնդակին,ստեղծեցինք հիանալի պահեր, սակայն հարվածեցինք դարպասապաձողին։ Դրանից հետո տեխնիկական խոտանն ավելացավ։ Կարող էինք շատ ավելի լավ խաղալ։
Մխիթարյանին հաջողվեց հիանալի գոլ խփել, նրա հարվածն արտակարգ ստացվեց»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։