Associated Press-ը, հղում տալով Պենտագոնյան սեփական աղբյուրին, գրում է, որ ԱՄՆ-ի Ալյասկայի օդային տարածքի շրջանում ռուսական ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Ռուսական 6 կործանիչ, որոնցից 2-ը ՄիԳ-31 էին, մուտք են գործել այսպես կոչված ԱՄՆ օդային պաշտպանության նույնականացման գոտի, որից հետո նրանց կանգնեցնելու համար օդ են բարձրացվել ամերիկյան ու կանադական կործանիչներ: Միաժամանակ նշվում է, որ ռուսական ինքնաթիռները շտապ լքել են ամերիկյան վերահսկողության ներքո գտնվող օդային տարածքը: Լրատվամիջոցը գրում է նաև, որ այդպիսի միջադեպեր տարին մինչև 10 անգամ լինում են:
Հիշեցնենք, որ օգոստոսին ԱՄՆ ռազմական շրջանակներում հաղորդվում էր Ալյասկայի տարածքում ռուսական ռազմավարական Տու-95 ռմբակոծիչների կողմից ԱՄՆ օդային տարածքի բազմաթիվ խախտումների մասին, որոնք հիմնականում հետախուզական նպատակ են հետապնդում: