Ջենիֆեր Լոուրենսը 2 մլն դոլար է նվիրաբերել մանկական հիվանդանոցին
Միջազգայինtert.am-ը գրում է.
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը 2 մլն դոլար է նվիրաբերել իր հայրենի Կենտուկի նահանգի «Կոսեյր» մանկական հիվանդանոցին` սրտաբանական բաժանմունքն ընդլայնելու նպատակով:
Ինչպես հայտնում է Тhe New York Daily News-ը, բացի այդ օսկարակիր գեղեցկուհին կոչ է արել իր մյուս գործընկներներին ևս բարեգործություն անել ու օգնել բուժման կարիք ունեցող փոքրիկներին:
25-ամյա դերասանուհու նվիրաբերած գումարի շնորհիվ կկառուցվեն հարմարավետ հիվանդասենյակներ, որտեղ կտեղավորվեն սրտաբանական վիրահատությունների և փոխպատվաստման ենթարկված երեխաները: