Ավստրիայում ձերբակալել են Փարիզի ահաբեկիչների համախոհներին
Միջազգայինshabat.am-ը գրում է.
Ավստրիայում ձերբակալել են երկու իսլամիստների, որոնք պետք է միանային Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչություն իրականացրած ծայրահեղականներին, տեղեկացնում է Bild-ը:
Պարբերականի տեղեկացմամբ՝ ձերբակալվածները խոստովանել են, որ փարիզցի այլ ահաբեկիչների հետ Հունաստան են նեևթափանցել որպես փախստականներ: Սահմանային ծառայության աշխատակիցները նրանց մոտ հայտնաբերել են կեղծ անձնագրեր և թույլ չեն տվել շարունակել ճանապարհը: Միայն մի քանի շաբաթ անց է նրանց հաջողվել հասնել Եվրոպա:
Նշվում է, որ իսլամիստները ձերբակալվել են դեկտեմբերի սկզբին, Զալցբուրգում փախստականների համար նախատեսված հանրակացարաններում: