ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է Իրանին ևս ներառի ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը ելույթ ունենալով Նյու Յորքում, մասնավորապես ասել է.
«Բոլոր բարդություններով հանդերձ, որոնք մենք դեռևս ունենք Իրանի հետ հարաբերություններում և ատոմային ոլորտում նրա ամբիցիաներով հանդերձ, ես հակված եմ այն կարծիքին, որ մենք պետք է ներգրավենք Իրաքին և Սիրիային հարևան բոլոր երկրներին: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ներառել նաև Իրանին»: