Օբաման սիրային բանաստեղծություն է արտասանել կնոջ համար՝ Սբ Վալենտինի տոնին
ՄիջազգայինՍբ Վալենտինի տոնին ռոմանտիկ տրամադրությունը չի շրջանցել անգամ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:
The Independent-ը հայտնում է, որ Օբաման The Ellen Show-ի ժամանակ առիթից օգտվելով՝ սիրային բանաստեղծություն է արտասանել իր կնոջ՝ Միշելի համար:
54-ամյա Օբաման սկզբում արտասանել է Բարի Ուայթի երաժշտության հնչությունների ներքո, ապա լուրջ հայտարարություն արել: Նա ասել է, որ իբրև նախագահ շատ կարևոր որոշումներ է կայացրել, սակայն իր կյանքի ամենալավ որոշումը Միշելին ընտրելն է եղել:
Օբաման այնուհետև շնորհակալություն է հայտնել՝ իր հետ հարմարվելու համար և իհարկե ասել, որ սիրում է կնոջը: