Ալվեսը հայտնել է այն ֆուտբոլիստի անունը, ով ամենաշատ խնդիրներն է ստեղծել իր համար
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը խոստովանել է, որ անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլներն ամենաշատ խնդիրն է առաջացրել իր համար ֆուտբոլային դաշտում։ Նրանք հանդիպել են Չեմպիոնների լիգայի խաղերում, երբ Միլները դեռ հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում»։ «Նա քեզ հետ տեղաշարժվում է առաջ և հետ։ Դա շատ բարդ է, քանի որ նա միաժամանակ և՛ հարձակվում է քեզ վրա, և՛ պաշտպանվում, իսկ հետո պաշտպանվում է ու հարձակվում կրկին։ Շատերի դեմ եմ խաղացել, սակայն Ջեյմս Միլներն ամենաշատ խնդիրն է ստեղծել ինձ համար»,- Ալվեսի խոսքը մեջբերում է «The Times»-ը։