Սիրիայի հետ սահմանին թուրք զինվոր է զոհվել
ՄիջազգայինԹուրքիայի հարավային Հաթայ նահանգում մարդկանց թրաֆիքինգով զբաղվող հանցախմբի հետ բախման հետևանքով թուրք զինվոր է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանցախումբը ցանկացել է Հաթայով հատել թուրք-սիրիական սահմանը և հայտնվել Սիրիայում: Սակայն նրանց և թուրք ուժայինների միջև բախում է տեղի ունեցել:
Սահմանամերձ շրջանների բնակիչներին հորդորել են տանից դուրս չգալ, քանի դեռ հանցախմբի բոլոր անդամները հայտնաբերված չեն: