Կիմ Չեն Ընը հանձնարարել Է շարունակել արբանյակների արձակումները
ՄիջազգայինԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խնդիր Է դրել շարունակել արհեստական արբանյակների արձակումները՝ չնայած մյուս պետությունների կողմից պատժամիջոցների սպառնալիքին, որոնք ձգտում են հասնել Փենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի դադարեցման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հաղորդել Է Ռյոնապ գործակալությունը:
Փետրվարի 7-ին ԿԺԴՀ-ում արձակված տանող հրթիռն ուղեծիր Է դուրս բերել «Քվանմյոնսոն-4» արհեստական արբանյակը. հարեւան երկրները դա ընկալել են որպես միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում:
«Անհրաժեշտ Է ամբողջությամբ առաջ մղել գիտահետազոտական աշխատանքը, որպեսզի հասնենք ավելի բարձր նպատակների՝ օգտագործելով այսօրվա մեծ հաջողությունը, եւ Էլ ավելի շատ արձակել աշխատանքային արբանյակներ»,- մեջբերում Է անում գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքից, որը նա ասել Է արբանյակի վերջին արձակման առթիվ կայացած ընդունելության ժամանակ:
Ընդունելությանը ներկա Էին Կիմ Չեն Ընը եւ նրա տիկինը՝ Լի Սոլ Չժուն, կուսակցական եւ պետական բարձրաստիճան անձինք, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր առնչություն են ունեցել արբանյակով հրթիռի արձակմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: