Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան սպաները դատապարտվել են կաշառակերության համար
ՄիջազգայինԱդրբեջանի պաշտպանության նախարարության ՊՆ գլխավոր ռազմական տեսչության օդային ուժերի երեք բարձրաստիճան սպաների՝ 42-ամյա Սեյմուր Աղաեւին, 43-ամյա Ալեսգեր Մուսաեւին եւ 40-ամյա Ռովշան Մամեդլիին Գյանջայի զինվորական դատարանը դատապարտել է 8,5- ական տարի ժամկետով ազատազրկման:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովqafqazinfo.az լրատվական կայքը, նրանք մեղադրվում են Գյանջայի կորպուսին պատկանող զորամասերում կաշառք ստանալու մեջ:
Սեյմուր Աղաեւը եւ Ալեսգեր Մուսաեւը մեղադրվում են միասին 1800 մանաթ, Ռովշան Մամեդլին` 40 հազար մանաթ կաշառք վերցնելու մեջ: Նրանք կաշառքը վերցրել են իրենց կողմից ստուգումներ անցկացված զորմասերում հայտնաբերված թերություններն անտեսելու համար: