ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Չինաստանից ու Սինգապուրից բացի, ՌԴ-ն փորձում է նաև ներգրավել Ղազախստանի և Ադրբեջանի ֆինանսական ռեսուրսները, որի առնչությամբ ՌԴ-ի ՎՏԲ բանկի տնօրեն Անդրեյ Կաստինն ասել է, որ ՌԴ-ի ֆինանսական կազմակերպությունները փորձում են արևելյան երկրների այդ թվում Ղազաղստանի և Ադրբեջանի հետ ընդլայնել առևտրական և ֆինանսական հարաբերություններ:
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Մոսկվայի դեմ կիրառվող շրջափակումները ավելի են ամրապնդել արևելյան երկրների և Մոսկվայի հարաբերությունները:
ԱՄՆ-ը և ԵՄ-ը ՌԴ-ի դեմ շրջափակումների նոր փուլի մասին են հաղորդել, որի մեջ ընդգրկված են ՌԴ-ի խոշոր բանկերը, էներգետիկայի և պաշտպանական ոլորտին առնչվող ընկերություններ և այդ երկրի որոշ քաղաքացիներ: