«Փյունիկ»-ը ոչ ոքի է խաղացել Չերկասի «Դնեպր» թիմի հետ
ՍպորտԿիպրոսյան հավաքի շրջանակներում Երեւանի «Փյունիկ»-ի փետրվարի 15-ի երկրորդ ստուգողական հանդիպումը ավարտվել է ոչ ոքի արդյունքով:
Այս անգամ հայկական թիմի մրցակիցը Չերկասի «Դնեպր»-ն էր: Խաղի ընթացքում մրցակիցներն այդպես էլ չկարողացան բացել հաշիվը: Արդյունքում, խ աղատախտակին 0-0 հաշիվն այդպես էլ չփոխվեց:
Հիշեցնենք, որ կիպրոսյան հավաքի շրջանակներում հայկական թիմը փետրվարի 15-ին ուժերն էր չափել նաեւ Մոսկվայի «Դինամո»-ի երիտասարդական թիմի հետ եւ հաղթել էր 3-1 հաշվով: