Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Մենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունը Փոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2 Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ Կարապետյանին Ազգային ժողովի ընտրությունները՝ երեք վճռորոշ հարց Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան PR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքում


Կուլիսային պատասխանատվության փոսը

Քաղաքական

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարում է, որ կուլիսային զրույցներում ազդակներ է ստացել Հայաստանի իշխանություններից, որ Ընտրական օրենսգիրքը «արդար եղանակով» է կազմվելու: Հետաքրքիր է՝ Եվրամիության դեսպանին հետաքրքրե՞լ է, օրինակ, այն, թե ինչու է այդ հավաստիացումը արվում կուլիսային զրույցներում եւ ոչ թե, ասենք, հրապարակավ:

Այն, որ այդ հավաստիացումները կուլիսային են, արդեն իսկ դրանց հանդեպ առաջացնում է անվստահություն, որովհետեւ կուլիսային հավաստիացումները ենթադրում են նաեւ կուլիսային պատասխանատվություն: Իսկ Հայաստանի համակարգային խնդիրներից առաջիններից մեկը հենց կուլիսային պատասխանատվությունն է, այսինքն՝ այն, որ պատասխանատվությունը Հայաստանում կուլիսային ինստիտուտ է:

Եվ այստեղ է նաեւ ըստ էության, օրինակ, Հայաստանի համար շատ կարեւոր եվրաասոցացման գործընթացի խայտառակ տապալման պատճառներից մեկը, միգուցե նույնիսկ կարեւորագույնը: Այդ գործընթացը եւս իր մեծ մասով, եւ պատասխանատվության մասով ամբողջապես մնաց կուլիսային հարաբերությունների ոլորտում, ինչն էլ բերեց այն հետեւանքին, որ այդ գործընթացը հրապարակային մակարդակում ունեցավ ուղղակի ամոթալի եւ Հայաստանի պետական վարկը արատավորող տապալում:

Կուլիսային պատասխանատվությունները սովորաբար ավարտվում են հենց հրապարակային անպատասխանատվության շքերթներով: Ընդ որում՝ հենց այդ պատճառով է, որ քաղաքակիրթ աշխարհի զարգացման հիմքում դրվել է նաեւ հրապարակայնության գաղափարը, հրապարակայնությունը հասցվել է արժեքի եւ կառավարման չափանիշի մակարդակի, հրապարակային պատասխանատվությունը ոչ միայն վերածվել է քաղաքական կայացած ավանդույթների, այլ նաեւ ամրագրվել է օրենսդրորեն՝ դառնալով այդ աշխարհը ներկայացնող պետությունների զարգացման հիմնասյուներից մեկը: Եվ այդ թվում՝ առաջին հերթին նաեւ եվրոպական առաջատար պետությունների:

Եվրամիության հաջողությունների գրավականը, հսկայական ժողովրդավարական, տնտեսական, արժեհամակարգային ձեռքբերումների գրավականը հանդիսացել է հենց այն, որ այդ հասարակություններն ու էլիտաները հրաժարվել են կուլիսային քաղաքականությունից, կուլիսային պատասխանատվություն ենթադրող գործընթացներից եւ հանրային պատասխանատվություն են ստանձնել հրապարակավ: Եվ հրապարակային պատասխանատվության ինստիտուտի, հրապարակային քաղաքական պատասխանատվության արժեքի որդեգրման համար է նաեւ, որ Հայաստանի զարգացման գործում էական նշանակություն ունի եվրաինտեգրացիայի հեռանկարը, հարաբերության սերտացումը եվրոպական քաղաքակրթության հետ:

Հենց այդ պատճառով է նաեւ, որ Եվրամիության հետ ասոցացման գործընթացի ձախողումը Հայաստանի Հանրապետության համար հնարավորությունների, հեռանկարների եւ առնվազն ժամանակի կորուստ է: Եվ այս ամենն, իհարկե, պետք է բերեն կարեւոր հետեւությունների, կարեւոր հետեւությունների եւ՛ Հայաստանում, եւ՛ Եվրոպայում: Եվ այս ամենի շարքում, իհարկե, առաջիններից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանում պետք է աստիճանաբար չեզոքացվի կուլիսային քաղաքականությունը որպես երեւույթ եւ քաղաքական հարցադրումներն ու գործընթացները դիտարկվեն հստակ եւ հրապարակային կերպով, որպեսզի դրան մասնակից սուբյեկտները եւ բնականաբար առաջին հերթին Հայաստանի իշխանությունը այդ ամենի համար պատասխանատվություն ստանձնի հանրության առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սիրելի ուսուցիչներ, ուժեղ Հայաստանում դուք ունենալու եք աշխատավարձի իրական բարձրացում. Գոհար ՂումաշյանԲերքառատ ու արևշատ Արմավիրը. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Արմավիր․ Գոհար Մելոյան200մլն դոլարից ավել բարեգործություն՝ սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, եկեղեցաշինության մեջ. Ռուբեն ՎելիցյանՓոփոխության օրակարգը` Արմավիրի մարզում. «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրում է․ ուղիղԱրմավիրը ևս սպասում է Սամվել Կարապետյանի փոփոխություններին. Ալիկ ԱլեքսանյանԿարապետյանը խոսեց խաղամոլության և թմրանյութերի լուրջ խնդիր լինելու մասինԵս գյուղացի մարդ եմ, գյուղի խնդիրները կլուծենք մեր ձևով․ ԿարապետյանՄերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր կապերը գերիներին տուն բերելու համար․ ԿարապետյանԱյս անգամ Ստեփանավանը մերժեց ՔՊ-ին և վանկարկեց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անունըՍամվել Կարապետյանը մշակութի զարգացման ծրագրերի մասինՊատերազմ չի լինելու․ Սամվել ԿարապետյանՀայաստանը բոլորի տունն է․ Սամվել ԿարապետյանԵրբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար...Նարեկ Կարապետյանը երգեց Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ուղիղ եթերը Արմավիր քաղաքից«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի անդրադարձը երեկ Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից կազմակերպված սադրանքինԲայց դու ի՞նչ գիտես դիրք պահող զինվորի գինը․ մարտական դիրքում նստած զինվորին չեն շարում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տարիների գործը՝ հանուն Հայաստանի ընտանիքներիՋուրը Արմավիրում , Դալարիկում 21 րդ դարում կրպակից են գնում․ ՔՊ-ն խոսք տված 13 ջրամբարից ընդամենը 1-ն է կառուցել․ Նարեկ ԿարապետյանԵթե մարդը ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն այն է, որ վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից. Նարեկ ԿարապետյանԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում Նարեկ Կարապետյանին երգ ու պարով են դիմավորում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը Լոռու մարզի բնակիչների հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն` էրեբունի վարչական շրջանումԿանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցըԳեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով 10 մետր բարձրությունից հայտնվել է գետումԵզդիական դրոշներով, գառ մորթելով Զարթոնքը դիմավորեց «Ուժեղ Հայաստան» -ինՈւղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքիցԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարությունՄենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն ՄարուքյանՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունըՓոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Ազգային ժողովի ընտրությունները՝ երեք վճռորոշ հարց Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին․ Էդմոն Մարուքյան Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինPR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքումՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Գալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերելMaximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ