Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»


Սպառողական քաղաքակրթության վախճանը. Մարդ, Հայրենիք և պետություն

Արտաշես Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ողջ տիեզերքը, որպես մի ամբողջական համակարգ, Արարչի կողմից հաստատված Կարգին համապատասխան կառուցված լինելով մեկ միասնական ներքին տրամաբանությամբ, բաղկացած է ամբողջից տրոհված և իրար հետ ներդաշնակ փոխգործակցության մեջ գտնվող բազմազան և բազմաթիվ մասերից` ենթահամակարգերից, որոնցից յուրաքանչյուրը, լինելով եզակի ու անկրկնելի, իր մեջ կրելով ամբողջը` որպես ինֆորմացիա, կոչված է իրագործելու միայն իր կողմից լավագույնս իրականացվող որոշակի ֆունկցիա, Առաքելություն: Այդ Առաքելության հիմնական նպատակը իր յուրօրինակության, անկրկնելի էության պահպանման, ինչպես նաև մնացածի հետ ներդաշնակ փոխգործակցության միջոցով ամբողջի բնականոն զարգացմանը նպաստելը, ամբողջի հետ միասնականության աստիճանի անընդհատ բարձրացումն ապահովելը պետք է լինի: 
Նույնն է նաև մարդկության համար:

Արարչաստեղծ յուչաքանչյուր մարդկային տեսակ`Ազգ, ունի միայն իրեն հատուկ ֆունկցիա` Առաքելություն, որի իրագործման համար, նրան, որպես բնակության վայր, իբրև կենսագործելու միջավայր նաև, երկրագնդի վրա հատկացված է խիստ որոշակի գոյատարածք, արեալ` Մայր Հայրենիք, որտեղ միայն այդ արեալի տերն է, որ կարող է լավագույն ձևով ինքնադրսևորվել, լավագույնս իրականացնել իր Առաքելությունը: Մայր Հայրենիք կոչվածը, անտարակույս, միայն պարզ բնակատեղի, կենսագործելու միջոց կամ միջավայր չէ, միայն հող ու բնություն չէ, այն մի հզոր էներգոինֆորմացիոն համակարգ է և Հայրենիքի տերը` Ազգը, անընդհատ փոխհաղորդակցության մեջ է այդ համակարգի հետ : Որպես այդ հաղորդակցության արդյունք, արեալի տիրոջ մոտ ձևավորվում է խիստ որոշակի աշխարհընկալման կերպը, բացվում է աշխարհին նայելու ի՛ր պատուհանը, ստեղծվում են միայն այդ կենսատարածքի, արեալի տիրոջը հատուկ մտածողության ձևը, բնավորության ուրույն գծերը,ձևակերպվում են գլխավորագույն սրբությունները, ձևավորվում է սեփական մշակույթը, կարճ՝ Արիալի տերը ՛՛հայտնագործում ՛՛ է իր կենտրոնական սակրալ խորհրդանիշը՝ Կենաց Ծառը: 
Այս առումով արեալն ու իր տերը մեկ հզոր ընդհանրություն են կազմում և առանց մեկի` մյուսի լինելիությունը զրկվում է իր գլխավոր իմաստից և ժամանակի ընթացքում որպես այդպիսին դադարում է գոյություն ունենալուց: 
Իսկ ի ՞նչ դեր պիտի ունենա պետությունը:

Յուրաքանչյուր պետության գերագույն խնդիրը պետք է լինի պետության առանցքը կազմող, համակարգաստեղծ, այսպես կոչված տիտղոսակիր ազգի (титульная нация), նրա մշակույթի պահպանումը, նրա Առաքելական խնդիրների լուծմանը նպաստող`խորապես հասկացված, ճշմարիտ ազգային գաղափարների վրա հիմնված, «իր ընդոծին բնակիչների» էությունից բխող և նրանց սեփական ինքնությանը համապասասխանող կյանքով ապրելու համար լավագույն պայմանների ստեղծումն ու ապահովումը: Միայն այս պարագայում է, որ հանրության յուրաքանչյուր անդամ կարող է լավագույնս ինքնադրսևորվել, առավելագույն օգուտ բերել ընդհանուր գործին և անկախ իր գրաված դիրքից և ունեցած սոցիալական վիճակից, հոգեպես բավարարված ու երջանիկ կզգա իրեն, գիտակցելուվ ի՛ր գործունեության, ի՛ր գոյության կարևորությունն Ազգի Առաքելության իրականացման խնդիրներում: 

Այս իմաստով չափազանց կարևոր է հասկանալ, թե ի՞նչ ռազմավարական խնդիրներ պիտի դնի իր առջև պետությունը, արժեքային գերակայությունների ինչպիսի՞ աստիճանակարգ պիտի սահմանի, զարգացման ի՞նչ ուրույն ուղենիշներ պիտի ընտրի, կառավարման ինչպիսի՞ համակարգ պիտի ձևավորի, ի՞նչ կրթական-մշակութային քաղաքականություն պիտի որդեգրի պետականության առանցքը կազմող «տիտղոսակիր» ազգի պահպանմանը, զարգացմանը, նրա Առաքելական խնդիրների իրագործմանը նպաստելու առումով: 

Մյուս կողմից, Արարչական Կարգին համապատասխան, յուրաքանչյուր պետության համար պիտի գերակա լինեն ոչ թե մարդկությունը կործանող, նրա երկրավոր կյանքը դժոխքի վերածող ճղճիմ նյութական շահերն ու գաղափարները, որտեղ զարգացում ասելով յուրաքանչյուր պետություն իր ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ընդարձակումը, այլոց հաշվին ի՛ր հողեղեն սահմանների ընդլայնումն ու ի՛ր նյութա-տարածքային ձեռքբերումներն է հասկանալու, այլ զարգացումը բոլորի կողմից պիտի դիտվի առաջընթացի անսահման հնարավորություն տվող մի ՎԵՐԸՆԹԱՑ ՈՒՂԻ, որտեղ պետությունների գլխավոր նպատակը, մարդկության ներդաշնակ բազմամիասնության պահպանումն ու ազգերի, ժողովուրդների, հասարակությունների հոգևոր կատարելության աստիճանի հարաճուն բարձրացումը պիտի լինի:

Ա՞յս Ուղիով է ընթանում արդյոք ներկայիս մարդկությունը: Իհարկե ո՛չ...
(Շարունակելի)

Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում