Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Չնայած բացասական ազդակներին` ՀՀ-ում գրանցվել է ՀՆԱ-ի 3.5% աճ

Չնայած 2014թ. տարեվերջից և 2015թ. ընթացքում համաշխարհային տնտեսական ոչ բարենպաստ զարգացումների բացասական ազդակների` 2015թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է համախառն ներքին արդյունքի 3.5% աճ, ընդ որում, համախառն առաջարկը ձևավորվել է հիմնականում ի հաշիվ արտահանելի ճյուղերի: Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2015 թ. ընթացքում կա տարված հիմնական աշխատանքների կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացած քննարկման ժամանակ նշել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Ըստ նախախարի՝ Համաշխարհային տնտեսության տարեսկզբի զարգացումների համատեքստում, միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվել են Հայաստանի 2015թ. տարեկան ՀՆԱ կանխատեսումները (Համաշխարհային բանկ` 0.0%, Արժույթի միջազգային հիմնադրամ` -1.0%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ` -1.5%):

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Ճշմարիտյանը հայտնել է, որ 2015թ.հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%,  2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 100.7%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 120.4%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառության:

Նախարար Ճշմարիտյանի խոսքով՝ տնտեսական առումով տարին բարդ է եղել՝ պայմանավորված մի շարք գործոններով, սակայն անգամ այս իրավիճակում 2015թ. հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքը կազմել է 1.3 տրիլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.2%: Հարկ է նշել, որ աճը պայմանավորված է նաև նոր ընկերությունների գործարկմամբ, մասնավորապես հանքարդյունաբերության, բժշկական սարքավորումների արտադրության, ջերմոցային տնտեսության, գարեջրի արտադրության և այլ ոլորտներում, ինչը նշված պայմաններում նույնպես կարելի է ձեռքբերում համարել:

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ արդյունաբերության ոլորտում գրանցված 5,2% աճի վրա իրենց ազդեցությունն են ունեցել տարվա ընթացքում իրականացված պետական-մասնավոր հատված համակարգված աշխատանքը և որոշ նախաձեռնություններ, այդ թվում՝  արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունքում մի շարք արդյունաբերական կազմակերպություններ ստացել են պետական աջակցություն տարբեր ուղղություններով. 2015թ. ընթացքում արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում են ստացել  արտահանման ուղղվածություն ունեցող 16 ընկերություններ, օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորման նպատակով բավարարվել է 8 ընկերության 12 հայտ, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության և այլ նպատակներով աջակցություն են ստացել արտահանման ուղղվածություն ունեցող ավելի քան 350 ընկերություն:

Կ. Ճշմարիտյանն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի 2016. հունվարի 13-ի որոշմամբ ստեղծված  Արտահանման աջակցման խորհուրդ նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ են սահմանվել գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակները և ձկնամթերքը: 

Զեկուցվել է նաև, որ 2015թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 296.7 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով 2014 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 80 մլն ԱՄՆ դոլարով: Գործարկվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Շահագործման թույլտվություն ստացած ընկերությունների  կողմից կկատարվի 17 մլն ԱՄՆ դոլար ներդրում և կստեղծվի շուրջ 160 նոր աշխատատեղ: «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվության վկայական ստացել է 2 ընկերություն, որոնց գործունեության ընթացքում ակնկալվում է մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և մոտ 80 նոր աշխատատեղերի ստեղծում:

Տեղեկացվել է, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից և «ՓՄՁ ներդրումներ»  ՈՒՎԿ ՓԲԸ կողմից  ֆինանսական և ներդրումային աջակցություն է տրամադրվել 225  նոր ստեղծվող և արդեն գործող տնտեսվարող սուբյեկտների, տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 5.4 մլրդ դրամ` մոտ 10% տոկոսադրույքով: Վարկերի 89%-ը տրամադրվել է 10 մարզերում, իսկ 10%-ը Երևանում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին:

Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրը