Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»


«Հայաստանը 2015թ. կդառնա ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային հարթակ». Վիգեն Սարգսյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015թ.-ն, մեզ համար չպետք է դառնա սգո և ողբի տարի: Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Մենք դա թույլ չենք տա առաջին հերթին հենց այն պատճառով, որ դա է եղել մեզ կոտորողների երազն ու ցանկությունը՝ մեզ վերածել վտարանդի, քոչվոր, լափող, ողբացող մարդկային զանգվածի՝ զրկե լով մեզ ժողովուրդ կոչվելու շնորհից և հայրենի տուն ունենալու հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը: Նախագահի աշխատակազմի ղեկավարը ընդգծեց, որ նրանք չաչաչար սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ աշխարհով մեկ սփռված հայությունը քոչվոր չդարձավ, մուրացկան չդարձավ, չբարոյազրկվեց, այլ համախմբվեց, ինչպես կարող է համախմբվել իմաստուն ժողովուրդը: «Ի՞նչ իմանային Էնվերն ու Թալեաթը, որ հայկական այգին ավերելով, աշխարհով մեկ են ցրում մի այնպիսի սերունդ, որից պիտի ծնվեին համաշխարհային մեծություններ, մարդիկ, ովքեր ակամայից պիտի դառնային հայոց դեսպաններ` դեսպաններ, որ պետություն չունեցող մի ժողովուրդ էին ներկայացնում, որ աշխարհին ասելու և տալու բան ունեին: Ի՞նչ իմանային նրանք, որ հայության իրենց կտրած ծառը վերաբողբոջելու է՝ ծաղկելով Արամ Խաչատրյաններով, Շառլ Ազնավուրներով, Հովհաննես Բաղրամյաններով, Վիլյամ Սարոյաններով: Եթե իմանային, հաստատ երկու անգամ կմտածեին դա անելուց առաջ»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` համազգային ողբերգությունը չի կոտրել հայությանը, այլ կոփել և ուժեղացրել է: «Այն համախմբեց և մեզ բազմազան դարձրեց, այն ամրապնդեց հայկական ընտանիքը, ամրացրեց հայկական աշխարհի ներքին կապերը: Մենք սովորեցինք լինել մեկս մյուսին սատարող: Հայաստանի առաջին Հանրապետությունը, հայրենադարձության երեք խոշոր ալիքներ ընդունած Խորհրդային Հայաստանը և մեր ժողովրդի դարերի երազանք՝ վաղը 23 տարեկան դարձող Հայաստանի անկախ հանրապետությունը դարձան հայապահպանության հզոր կենտրոններ, դարձան հայրենիք, որի շուրջ ամուր կանգնեց և հայացքը դեպի ապ ագա հառեց տարագիր հայ ժողովուրդը: Դա արհավիրքը վերապրած ու արյան ծովի միջից ապագային մարտահրավեր նետող հինավուրց ժողովրդի ապրելու հաստատուն մտադրության մասին վկայող հայացք էր»,- ասաց Սարգսյանը: Նա ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչման ավանդական ծեսերին զուգընթաց հայ ժողովուրդը մեծարելու է նաև մեր ժողովրդին բարձրացնողներին և ճանաչելի դարձնողներին, տոնելու է անցնող հարյուրամյակի ձեռքբերումներն ու հաջողությունները: Որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հայերն ունեն առաքելություն: Վիգեն Սարգսյանը նշեց, որ հայ ժողովրդին՝ իբրև առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետության զավակների, լավ է հայտնի խաչ կրելու և խաչ բարձրանալու կորուստը: «Մեր տառապանքն ու ողբերգությունը ևս մեր պատմության անբաժանելի մասն են՝ մեզ տրված խաչը: Խաչ կրելը պատահական մեկի գործ չէ. այն տրված է ընտրյալներին: Դա հասկանում են նաև մեզ բնաջնջելու երազանք փայփայողները: Հենց դա է պատճառը, որ փրփուրը բերաններին պատմություններ են մոգոնում չեղած ցեղասպա նությունների և ռազմական հանցագործությունների մասին, որոնք իբր եղել են Արցախյան պատերազմի տարիներին: Դրա նպատակը մեկն է՝ փորձել սահմանափակել Ցեղասպանության մասին խոսելու մեր հնարավորությունները: Ակնհայտ է՝ իզուր են անում: Կարճատև ինքնախաբեությունից այն կողմ արդյունքի չեն հասնելու: Ունենալով պետություն և ներկայացված լինելով միջազգային կառույցներում՝ այսօր մենք հպարտությամբ ենք կրում ցեղասպանությունների դեմ պայքարելու մեր խաչը»,- նկատեց Վիգեն Սարգսյանը: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանություն հանցագործության դեմ միջազգային պայքարի առաջամարտիկներից է այլևս: Նա նկատեց, որ մեր պարտքն է անընդհատ հիշեցնել մարդկությանը, որ ճանաչումը, կանխարգելումը, դատապարտումը և պատիժն այդ պայքարի կարևորագույն ու անքակտելի գործոններն են: Նա ընդգծեց, որ հաջորդ տարի Հայաստանը դառնալու է ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի միջազգային գլխավոր հարթակը: Հայաստանը հյուրընկալելու է կարևորագույն միջազգային միջոցառումներ, որոնք դառնալու են այդ պայքարի առանցքը:
Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԵրկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»