Կիպրոսում «Փյունիկ»-ը կանցկացնի ևս երկու ընկերական խաղ
ՍպորտԿիպրոսի ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երեւանի «Փյունիկ»-ը կանցկացնի ևս երկու ընկերական խաղ: Ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, փետրվարի 20-ին Սարգիս Հովսեփյանի սաները կմրցեն Լիտվայի առաջնությունը ներկայացնող «Ատլանտաս»ի հետ, իսկ հաջորդ օրը՝ լեհական « Վիգրի Սուվալկի»-ի հետ:
Նախապես հայտարարված «Վոլգա»-ի հետ մրցավեճը չի կայանա, քանի որ այս թիմը չի ժամանի Կիպրոս: