«Գանձասար-Կապան»-ը նվազագույն հաշվով հաղթել է Ռոստովի ԲՄԱ-ին
ՍպորտԿրիմսկի ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Գանձասար-Կապան»-ը փետրվարի 18-ին անցկացրել է երկրորդ ստուգողական հանդիպումը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, հայկական թիմը մրցել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող Ռոստովի ԲՄԱ-ի հետ։ Հանդիպման մ իակ գոլը գրանցվել է առաջին կեսում. կապանցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Գեղամ Հարությունյանը: Խաղն ավարտվել է հայկական ակումբի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
«Գանձասար-Կապան»ը հանդես է եկել հետեւյալ մեկնարկային կազմով. Մելիքսեթյան, Գրիգորյան, Խաչատրյան, Կպոդո, Ջոշուա, Վբեյմար, Պետրոսյան, Մուսոնդա, Ռակիչ, Բարսեղյան, Հարությունյան: Ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս եկան Համբարձումյանը, Իշխանյանը, Ալեքսանդր Պետրոսյանը և Բեգլարյանը: