Հենրիխ Մխիթարյանը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բորուսիա Դորդմումդ»- «Պորտու» խաղի ընթացքում
ՍպորտԴորտմունդի «Բորուսսիա»-ն փետրվարի 18-ին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունեց «Պորտու»-ին: Խաղին դորտմունդցիների մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղի առաջին րոպ եներին օգնեց իր թիմին առավելության հասնել: Նրա դիպուկ փոխանցման շնորհիվ Լուկաշ Պիշչեկը խաղի 6-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:
Հայազգի ֆուտբոլիստը եւս մեկ անգամ օգնեց իր թիմին խաղի 71-րդ րոպեին: Խաղի երկրորդ գոլի հեղինակ Մարկո Ռոյսը եւս հաջողության հասավ Մխիթարյանի փոխանցման շնորհիվ:
«Բորուսիա»-«Պորտու» 2-0: