«Միկա»-ն հաղթել է վրացական «Ունիվերսիտետի»-ին
Սպորտ«Միկա»-ն ավարտել է իր նախապատրաստական ուսումնամարզական հավաքը Թբիլիսիում և վերադառնում է Երևան:Ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 19-ին թիմը ստուգողական վերջին հանդիպումն է անցկացրել Վրաստանի մայրաքաղաքում՝ մրցելով այդ երկրի երկրորդ խմբի ներկա յացուցիչ «Ունիվերսիտետի» թիմի հետ:
Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով: Առաջին խաղակեսում աչքի է ընկել Ալեքսեյ Կիսելյովը, իսկ երկրորդում՝ Սերգեյ Շումիլինը: